FINUM հաշվապահական ընկերություն

FINUM հաշվապահական ընկերություն

Share

Հաշվապահական հաշվառման վարում, հարկային խորհրդատվութ? Կարգապահությունը որակի երաշխիքն է:

30/12/2024
Հաշվապահ/հաշվապահի օգնական | WorkNet.am 11/09/2024

https://www.worknet.am/hy/job/%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%AB-%D6%85%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-7266
#ԳՈՐԾԿԱ

Հաշվապահ/հաշվապահի օգնական | WorkNet.am Ֆինում հաշվապահական ընկերությանն անհրաժեշտ են հաշվապահներ` տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների ընթացիկ հաշվառման վարման համար, Բարձրագույն

www.arlis.am 03/08/2024

❗❗❗
Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

👇🏻👇🏻👇🏻

www.arlis.am Հայաստանի Իրավական Տեղեկատվական Համակարգ

18/07/2024

Ֆինում հաշվապահական ընկերությունը հրավիրում է նորավարտ (հաշվապահական և (կամ) ֆինանսական ոլորտի բարձրագույն կրթությամբ) թեկնածուների՝ մասնագիտական փորձառություն ձեռք բերելու և թիմը համալրելու նպատակով:

Աշխատանքային փորձը` պարտադիր չէ,
Հաշվապահական հաշվառման (ֆինանսական ոլորտի) ուսուցում` պարտադիր,

Աշխատավարձ՝ կախված աշխատանքային հմտություններից,
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - ուրբաթ, ժամը՝ 09։00 - 18։00:
Հասցե` Կիևյան 16,
CV ուղարկել [email protected] էլ. հասցեին:

#սկսնակհաշվապահ #գործկա

21/03/2024

❓ Ինչպես ներկայացնել հայտարարագիր
Քաղաքացիները եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ Համակարգը հասանելի կլինի ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածի տարբերակով։
Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ խիստ
էլեկտրոնային նույնականացում, իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար՝ նաև էլեկտրոնային ստորագրություն: Այն անհրաժեշտ է Ձեր եկամուտների վերաբերյալ տվյալների գաղտնիությունը, անվտանգությունը և դրանց հասանելիությունը բացառապես Ձեզ համար ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։
📌Տարբերակ առաջին
Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝
ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։
Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը՝ կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, ինչպես նաև ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով՝ https://www.ekeng.am/hy/payments
Լրացուցիչ տեղեկատվության համար նույնականացման քարտով և բջջային հեռախոսով կարող եք այցելել Ձեր նախընտրած բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն կամ դիմել բջջային կապի օպերատորին
📌Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային կրիչ պարունակող նույականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝
ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր:
Ունենալ ընթերցող սարք, այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +37460464504 հեռախոսահամարով։
#հայտարարագիր #ֆիզիկականանձանցհայտարարագիր

21/03/2024

❓Ովքեր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն հայտարարագիր

2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝

📌2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական ծառայության, համայնքային ծառայության և (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀքաղաքացիները,

📌ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի

արդյունքներով մեկ միլիարդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ),

📌ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

📌ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն։

Want your business to be the top-listed Accountant in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


16 Կիևյան
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00