04/06/2025
Karen Rafayelyan-ի հետ խոսել ենք իմ երկու սիրած թեմաների մասին՝ FC Barcelona-ի և ֆինանսների մասին:
Փորձել ենք ներկայացնել, թե ինչ ֆինանսական լծակներ է օգտագործել ակումբը և ինչպիսի ֆինանսական "դրիբլինգի" է դիմել: Բացի այդ, խոսել ենք նաև Հայաստանի չեմպիոն Նոհայի ֆինանսներից ու ոչ միայն:
Ֆուտբոլի բիզնես կողմը․ Բարսելոնայի և Նոայի ֆինանսները | Ֆինանսական բանականություն 10
Միլիարդավոր մարդկանց կողմից սիրված ֆուտբոլը այսօր աշխարհում շատ մեծ ինդուստրիա է, որտեղ ահռելի գումարներ են պտտվում։ Բայց արդյո՞ք ֆուտբոլը գործում է բիզնես տ...
12/05/2025
7-ժամյա աշխատանքային օր՝ Հայաստանում❓
Հնարավո՞ր է արդյոք կրճատել աշխատանքային ժամանակը՝ միաժամանակ բարձրացնելով արդյունավետությունը 🙄
📈 Ինչ պայմաններում կարող է դա աշխատել, և ինչ քայլերով է պետք իրականում հասնել արտադրողականության աճի՝ քննարկում ենք «Ֆինանսական բանականություն» փոդքասթի 9-րդ էպիզոդում:
🎙️ Մեր հյուրն է տնտեսագետ Haykaz Fanyan-ը։
7-ժամյա աշխատանքային գրաֆիկ Հայաստանո՞ւմ | Հայկազ Ֆանյան | Ֆինանսական բանականություն 9
Հայաստանում առաջարկվում էր սահմանել 8-ի փոխարեն 7-ժամյա աշխատանքային գրաֆիկ՝ աշխատավարձի պահպանումով։ Ի՞նչ հիմնավորումներով է առաջ քաշվել նախագիծը, և ինչո՞ւ ...
19/12/2024
Եկամուտներ, որոնք մնում են հարկման դաշտից դուրս 🧐
ՀՀ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը:
Ինչ է դա նշանակում❓
📌 Կարգավորվող շուկաներում ցուցակված բաժնետոմսերի շահաբաժինները
📌 Պարտատոմսերից ստացված տոկոսավճարները
Այս եկամուտները չեն հարկվի մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը։
Մի խոսքով՝ բորսայական ներդրումները դեռ մնում են շահավետ հարկային տեսանկյունից։ Տեսնես սա կխթանի՞ մեր ներդրողների ակտիվությունը 🧐:
Կարծիքներ կիսվեք 👇
10/12/2024
ԲՏԱ աջակցության նոր օրենքը. Ի՞նչ խնդիր է այն լուծում ոլորտի ընկերությունների համար
Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի խթանման համար դեկտեմբերի 4-ին Ազգային Ժողովում ընդունվեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ...
07/11/2024
Ինձ հաճախ են հարցնում (հա, լուրջ եմ ասում, իրոք հարցնում են😁), թե հաջորդ տարվա հարկերը որքանով են փոխվելու։
Թիմով որոշել ենք իրազեկման մեծ արշավ անել ու հենց դրա համար էլ ստեղծել ենք հատուկ հաշվիչ, որը թույլ կտա կոնկրետ քեզ իմանալ, թե որքան հարկ ես վճարելու 2025-ին։
Դե, բարով օգտվեք։ Հարցեր լինեն՝ արդեն գիտեք թե ում դիմել😜։
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կան
Տեղի են ունեցել հարկային օրենսգրքի փոփոխություններ, որոնց արդյունքում
20/05/2024
Մեր նախագծերը կներկայացնենք Office Expo- ի ընթացքում:
16/04/2024
Տարեկան հայտարարագրերի հանձնման ժամկետը երկարաձգվեց 81 օրով՝ մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի 6-րդ մասը և հաշվի առնելով, որ 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնող անձանց մի մասը դեռ չի կարողացել անցնել անձի խիստ նույնականացում՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման քարտի միջոցով, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանում նույնականացման քարտ ստանալու համար առկա են մեծաքանակ հերթեր, 2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հետաձգվում է համապատասխան հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետի օրվանից 81 օրով՝ մինչև սույն թվականի հուլիսի 22-ը։
26/02/2024
Մեր առաջին հաճախորդներից մեկը ասում էր. «Հաշվապահությունը ինձ պետք է օգնի ծիծաղել ծախսերի վրա, այլ ոչ թե լաց լինել դրանց վրա»:😀
Այսօր ցանկանում եմ կիսվել մի փաստով. գործարարները սկսել էլ նոր պահանջներ ներկայացնել իրենց հաշվապահության առաջ:
Եվ այսպես, շատ գործարարներ սկսել են հասկանալ, որ պետք են ոչ միայն հաշվետվություններ հարկայինի համար, այլ նաև հատուկ հաշվետվություններ, որոնք կօգնեն օպտիմալացնել գործընթացները և բարելավել ֆինանսական արդյունքները:📈📊
Այժմ հաջողությունը կապված է ոչ միայն փող ունենալու ու հաշվելու, այլև այդ փողը կառավարելու ունակության հետ:💼
Հ. Գ. փոստի նկարը AI-ի «ձեռի» գործն է:😎